ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+2 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Նոր» խնդիրներ՝ նոր դատախազի առջև. ինչ է որոշել իշխանությունը․ «Փաստ»
09:54, 29.09.2022 | mamul.am
3077 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլ յուչեվոյ» պաշտոններում:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը փոխանցում է, որ հանձնարարվել է որպես առաջնային դիտարկել հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ունեցվածքներն ու գույքը ուսումնասիրելու հարցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր