ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Սամվել Բաբայանն ակտիվանում է. «Հրապարակ»
10:06, 29.09.2022 | mamul.am
5110 | 1

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Արցախի քաղաքական շրջանակներում անհանգիստ են Բաբայանի վերադարձի առիթով, մի քանի վարկած է շրջանառվում: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաբայանը տեղափոխվել է Հայաստան, մեկ-երկու անգամ է եղել Արցախում, համենայնդեպս՝ հանրային նման միջոցառման չի մասնակցել, առավել եւս՝ կազմակերպել։

Արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է եւ նրա կողմից է հովանավորվում։ Եվ եթե վերադառնում է, ապա լուրջ պատճառներ կան, օրինակ՝ կասկածում են, որ Փաշինյանն է գործուղել՝ արցախցիներին նոր ցավոտ զիջումների պատրաստելու համար, որպեսզի, երբ Արցախի գործող վարչախումբը փորձի հակադրվել Արցախը հանձնելու որոշմանը, Բաբայանի միջոցով զսպեն խռովությունները:

Ոմանք էլ կարծում են, որ Բաբայանն ինքն է փախել կործանվող նավից՝ հասկանալով, որ Փաշինյանի իշխանության վերջը մոտ է, եւ շուտով, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ինքն այլեւս Հայաստանում տանիք չի ունենա, եւ ժամանակն է՝ վերադառնալ հայրենիք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր