ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը պատրաստ է բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել». Տիգրան Աբրահամյան
10:42, 29.09.2022 | mamul.am
4173 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միջազգային հանրության կոշտ, հասցեական հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Բաքվին ուղղված կոչերը՝ դուրս բերելու ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, բոլոր առումներով շատ կարևոր են և լուրջ ճնշում Ադրբեջանի նկատմամբ։

Սակայն առաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը՝ ամրաշինական, ագրեսիվ վարքագծի, հավակնությունների առումով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հետ քաշվելու ցանկություն չի դրսևորում, այլ պատրաստ է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում առաջ շարժվել։

Եթե միջազգային հանրությունը, դրա առանձին դերակատարներն իրական ցանկություն ունեն կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան, ապա պետք է առավել գործուն քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում նոր մարտական գործողություններն անխուսափելի են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր