ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում». Վարդան Բալյան
03:06, 30.09.2022 | mamul.am
5133 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի հիմա քչերն են հիշում Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որ նպատակ ուներ ձևավորել բուֆերային գոտի մինչև սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարտը և խաղաղության պայմանագրի կնքումը: Ադրբեջանը հիմա հենց այդ բուֆերային գոտին է ձևավորում մեր տարածքում՝ ապահովելով հայկական զորքերի հետքաշումն ադրբեջանցիների հայելային առաջխաղացմամբ: Եթե անգամ Ալիևը հրաման տա ադրբեջանական բանակին վերադառնալ ելման դիրքեր, ապա այդ անելու է պայմանով, որ հայկական զինված ուժերը մնան պայմանական բուֆերային գոտուց դուրս տեղակայված դիրքերում: Ես հիմա չեմ պատմի, թե ի՞նչ ռազմական խնդիրներ է լուծել Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում, կարծում եմ, ամեն ինչ առավել քան հասկանալի է ու տեսանելի: Բայց ամենևին ոչ պատահական հիշեցրեցի հայելային հետքաշման առաջարկի մասին: Գործող, թե՛ նախկին իշխանավորների՝ վարչապետ, թե՛ նախկին նախագահներ, չկշռադատված հայտարարությունների համար մեր զինվորը կյանքով է վճարում»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր