ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է». Բաբկեն Թունյան
11:00, 29.09.2022 | mamul.am
1703 | 0

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը. «Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է

● 2022 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

● Հունվար-օգոստոսին աճի տեմպն արագացել է (հունվար-հուլիսին այն 13.1% էր, հունվար-հունիսին՝ 11.8%):

● Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 9.2%-ով, շինարարությունը՝ 14.2%-ով, ծառայությունները՝ 27.1%-ով, առևտրաշրջանառությունը՝ 13.6%-ով:

Տարվա առաջին 8 ամիսների տնտեսական դինամիկան թույլ է տալիս ենթադրել, որ 2022 թվականը կփակենք նախատեսվածից բարձր՝ երկնիշ տնտեսական աճով, և նախատեսվածից ցածր պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ։

Ինչը թույլ է տալիս 2023 թվականի համար նախատեսել ավելի մեծ հնարավորություններ ընձեռող պետական բյուջե»։

Աղբյուրը` Բաբկեն Թունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր