ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սերժը, ի տարբերություն Քոչարյանի, իշխանություն չի ուզում». Թաթուլ Հակոբյան
02:06, 30.09.2022 | mamul.am
4578 | 2

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վեհ+Լևոն+Սերժ-Քոչարյան/իշխանության ձգտողներ

Ակնհայտ էր, որ Ամենայն Հայոց Հայրապետի հովանու ներքո անցկացվող քննարկումը չի կարող առաջ գնալ, քանի որ Քոչարյանին ու շրջապատին հետաքրքրում է բացառապես մեկ բան՝ վերադառնալ իշխանության... Դա անուղղակի հաստատեց նաև երկրորդ նախագահն իր ասուլիսում: Ընդ որում՝ իշխանություն է ուզում, երբ Հայաստանը ևս մեկ կապիտուլյացիա ստորագրի: Իշխանության ձգտում է Ռուսաստանի օգնությամբ, համարյա՝ Հայհեղկոմ, 1920 թվական:

Բայց Վեհը չպետք է հուսահատվի և շարունակի առաջին և երրորդ նախագահների հետ քննարկումները: Նիկոլին որոշում կայացնելու հարցում չպետք է մենակ թողնել, որովհետև ոչ թե Նիկոլի ճակատագիրն է քննարկվում/վճռվում (նրա ճակատագիրն արդեն պարզ է, վճռված է), այլ՝ Հայաստանի:

Սերժ Սարգսյանը կարող է մինչև հոգու խորքը վիրավորված լինել իրեն մերժած ժողովորդից, բայց Սերժը, ի տարբերություն Քոչարյանի, իշխանություն չի ուզում և մտահոգ է Հայաստանի և նրա ժողովրդի ապագայով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր