ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +3 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Լուծում կարող է լինել ՀՀ-Ադրբեջան սահմանին միջագային դիտորդական առաքելության տեղակայումը». վարչապետ
11:55, 29.09.2022 | mamul.am
3535 | 0

«Միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը. կարծում ենք, որ լուծում կարող է լինել ՀՀ-Ադրբեջանին սահմանին միջագային դիտորդական առաքելության տեղակայումը, կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով՝ «որպեսզի մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց, ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
19:54, 03.12.2022
2125 | 0
դեպի վեր