«Միջազգային գործընկերներին առաջարկում ենք հետևյալ բանաձևը. կարծում ենք, որ լուծում կարող է լինել ՀՀ-Ադրբեջանին սահմանին միջագային դիտորդական առաքելության տեղակայումը, կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով՝ «որպեսզի մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք, բայց, ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»: |