ՀՀ կառավարությունը հաստատել է 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները նախատեսված է սահմանել 2 տրիլիոն 301 մլրդ 291 մլն 155 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 մլրդ 147 մլն 50.7 հազար դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 288,8 մլրդ։ Նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն 354 մլրդ դրամով ավելի կլինի 2022-ի բյուջեից։ Մանրամասնում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: |