ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այն ինչ պայմանավորվել ենք պետք է իրագործվի, ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն». Ռուբինյան
14:24, 29.09.2022 | mamul.am
5759 | 0

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազատությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի քանի օրից Պրահայում սպասվող Էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպմանը․ «Օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է լինելու, մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել»։

Ռուբինյանը վերջին անգամ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպել էր հուլիսին, երբ ձեռք էր բերվել հայտնի պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և բեռնափոխադրումների հնարավորության ստեղծման մասին։ Առաջիկա հանդիպումների մասին խոսելով՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է․ «Իրականում սեպտեմբերի 14-ին սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, բայց դա Ադրբեջանական հարձակման օրերն էին և թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը անժամկետ հետաձգվել է։ Այն ինչ պայմանավորվել ենք պետք է իրագործվի, ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այն ինչ պայմանավորվել ենք պետք է իրագործվի, ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն». Ռուբինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր