ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+6 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանես «իրենց գրկում»». Էդուարդ Շարմազանով
14:30, 29.09.2022 | mamul.am
4443 | 8

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։

Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է... այսինքն՝ «իզմ»-եր չունենալը։

Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն, իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։

Հիմա հարց. եթե այդպես է, ինչո՞ւ «սպասիբոների» շարք էիր շռայլում ՌԴ-ի հասցեին ու բարձր գնահատում մեր ռազմավարական դաշնակցի դերակատարումը։

Դեռ սեպտեմբերի 7-ին Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում, որ մարդու զզվանք էր գալիս։ Հիմա ի՞նչ պատահեց։ ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանես «իրենց գրկում»։ Նոր հիշեցի՞ր ինքնիշխանության ու սահմանների մասին։ Նիկոլիզմն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան պանթուրքիզմը՝ հայկական շահերի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր