ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+3 °C, +3 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Երևանում «կարմիր գծերի» գույնը կփոխվի, կենտրոնի ավտոկայանատեղիներն ավելի թանկ կլինեն, քան ծայրամասերինը
14:48, 29.09.2022 | mamul.am
2484 | 1

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է փոխել վճարովի ավտոկայանատեղերի` «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը։

Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:

«Կարմիր գույնի գետնանշումներում թեև առկա են առանձին հատվածներ, որոնք նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար»,– ասված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում` ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։

Նշենք, որ ներկայում վճարման դրույքաչափերն ընդհանուր են, ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր