ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Արցախյան հաղթանակից հետո զիջումների մասին խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»․ Մետաքսե Հակոբյան
17:48, 29.09.2022 | mamul.am
2347 | 0

168.am-ին տված հարցազրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը համաժողովրդական համախմբումն է․«Կա հասարակության մի հատված, որն իրականում գիտակցում է գնալ կոնկրետ գործողությունների հանուն հայրենիքի։ Սակայն շատերի մոտ այն իրավիճակն է, ինչ Հայաստանի մեր հայրենակիցների մոտ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարվա ընթացքում, դրանից առաջ էլ, ժողովրդին որքան հնարավոր է՝ կոտրեց ոչ միայն պատերազմով, այլ իր մոտեցումներով, և այսօր շատերն են մտածում, որ իրենից այլևս ոչինչ կախված չէ»։

Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է, Մետաքսե Հակոբյանն ասել է, որ նրա որևէ հայտարարություն իրենց համար նորություն չէ․ «Իրականում նա 90-ականներին ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ի չիք դարձնի ու խանգարի արցախյան հաղթանակներին։ Կան ականատեսներ, փաստեր, թեկուզ հենց Շուշիի ազատագրումը։ Հաղթանակի տանող ցանկացած քայլի նա փորձել է դեռևս այն ժամանակ խոչընդոտել։ Նույնիսկ Արցախյան հաղթանակից հետո, երբ հաղթանակած երկրի նախագահ էր, խոսում էր զիջումների մասին, խոսում էր այնպես, ինչպես հիմա խոսում է Նիկոլ Փաշինյանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր