ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նա ասուլիսի ընթացքում վտանգավոր բան ասեց»․ Անդրանիկ Քոչարյան
16:24, 29.09.2022 | mamul.am
7275 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի կողմից վերջին հարձակումների մասին խոսելով՝ ասել է․ «Եթե մենք կռվում ենք, նշանակում է՝ մենք չենք համակերպվել մեր պարտության հետ»։

Լրագրողի՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ տված հարցին, պատգամավորն արձագանքեց․ «Ռոբերտ քոչարյանին դուք լսեք, ես չեմ լսում», այնուհետև մեջբերեց ասուլիսից մի հատված․ «Նա ասուլիսի ընթացքում վտանգավոր բան ասեց․ որպեսզի Փաշինյանի իշխանությունը չլինի, արժի նաև միջանցքի մասին խոսել»։

Խոսելով առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերի մասին Քոչարյանը նշել է․ «Ինչ-որ բան անպայման ստորագրվելու է, բայց թե ի՞նչ է այդ մի բանը, կախված է՝ դրան ոնց կմոտենանք»։

«Նա ասուլիսի ընթացքում վտանգավոր բան ասեց»․ Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր