ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանական ԶՈՒ-ն գրավել է մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ
19:06, 29.09.2022 | mamul.am
10941 | 1

Այսօր Գեղարքունիքի մարզում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյան հաղորդեց, որ ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից:

Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:
«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,- ասաց ԳՇ պետի տեղակալը:
Նա նաև նշեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ–ներ, որոնց հետևանքով ենք զոհեր ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր