«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կեչուտի ջրամբարն է թիրախավորվել: Վնասներ չկան, որովհետև արկերը հայտնվել են ջրի մեջ, այնինչ դժվար չէ պատկերացնել, թե ամբողջովին լցված ջրամբարի պատնեշի վնասման հետևանքով ինչպիսի վնասներ կարող էին լինել:
Բազմաթիվ հատվածներում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու սպառնում են ՀՀ բնակավայրերին: Խախտվել է մարդկանց՝ իրենց բնակավայրերում խաղաղ ապրելու իրավունքը, նրանք ստիպված են եղել տարհանվել»,- այս ամսին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը խոսեց Գնել Սանոսյանը: