ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բազմաթիվ արկեր ընկել են Կեչուտի ջրամբարի ջրերի մեջ. ի՞նչ կլիներ, եթե վնասվեր պատնեշը». Սանոսյանը՝ դիվանագետներին
19:18, 29.09.2022 | mamul.am
3540 | 0

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կեչուտի ջրամբարն է թիրախավորվել: Վնասներ չկան, որովհետև արկերը հայտնվել են ջրի մեջ, այնինչ դժվար չէ պատկերացնել, թե ամբողջովին լցված ջրամբարի պատնեշի վնասման հետևանքով ինչպիսի վնասներ կարող էին լինել:
Բազմաթիվ հատվածներում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք ու սպառնում են ՀՀ բնակավայրերին: Խախտվել է մարդկանց՝ իրենց բնակավայրերում խաղաղ ապրելու իրավունքը, նրանք ստիպված են եղել տարհանվել»,- այս ամսին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը խոսեց Գնել Սանոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր