ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Սա քաղաքական դեմարշ էր». Մհեր Հակոբյան
21:00, 29.09.2022 | mamul.am
4968 | 3

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ սա ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ և ամենից առաջ քաղաքական դեմարշ էր, այլ ոչ թե կոնկրետ գումարային խնդիրներ կամ նրբություններ։ Վարչապետն ակնարկեց նաև, որ մեր դաշնակիցները հաճախ մեր թշնամիների օգտին են գործում, ըստ էության, երևի թե նկատի ունենալով հանրահայտ «զանգեզուրյան միջանցքը», այսինքն՝ երրորդական մակարդակում ակնարկ գնաց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ադրբեջանը Սյունիքի միջանցքը վերցնի...
...Մանավանդ այս սեպտեմբերյան ագրեսիայից հետո ռուսական խումբը ցույց տվեց, որ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿՌՎԵԼ։ Լավ է, թե վատ՝ իրականություն է։ Ես միշտ ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմն ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ՆԱԵՎ ՄԵԶ ՎՐԱ։ Այս ամենը հաշի առնելով՝ պետք է ուղղակի ինչ-որ պահի ռուսներին ասել. «Հարգելի՛ս, կներես, ոչ մի անձնական բան, բայց մենք ունենք անվտանգության խնդիրներ, և դու չես կարողանում մեզ օգնել ,ըմբռնումով մոտեցի, մեջքդ ուղղի, հետո տեսնենք՝ ինչ է լինում...»:
...Այստեղ նախ կարևոր է դիտորդների կազմը և, բնականաբար, թե ո՞ր երկրներն են ներկայացնում։ Ըստ էության, Փաշինյանը նկատի ունի աշխարհի առաջատար պետությունները, ենթադրում եմ՝ ամենից առաջ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիա-ն. եթե ԱՄՆ ենք ասում, Մեծ Բրիտանիան էլ՝ հետը։ Զգուշորեն ինձ թույլ տամ ասել, եթե ԱՄՆ դիտորդները գան, ինքը դիտորդ է ասում, բայց խաղաղապահ ուժերը կարող են լինել։ Կարևորը ԱՄՆ-ի դրոշը լինի, ԱՄՆ-ն այնքան հեղինակություն ունի և այնքան ՈՒՇԱԴԻՐ Է ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, որ չեմ կարծում՝ թույլ տա այստեղ ինչ-որ մի Ադրբեջան խուլիգանություն անի և ԱՄՆ-ի հեղինակությունը աշխարհում գցի»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2456 | 0
դեպի վեր