Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դադարեցվել էին Սոթքի հանքի աշխատանքները, այնուհետև ևս երեք օր այն չի աշխատել: Այժմ հանքն աշխատում է 40 տոկոսով,- Վարդենիսում Հայաստանում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է և հանքը շարունակում է իր գործունեությունը 40 տոկոսով»,- ասել է նա: |