«Արևմուտքն աշխատում է ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարների վրա, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Խորհրդային Միության փլուզման արդյունք են»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։ «Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունք է, այս ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը»,- եզրափակել է նա: |