ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«ԱՊՀ-ում հակամարտությունների հրահրումը ԽՍՀՄ փլուզման արդյունքն է». Պուտին
21:36, 29.09.2022 | mamul.am
7643 | 3

«Արևմուտքն աշխատում է ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարների վրա, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Խորհրդային Միության փլուզման արդյունք են»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։

«Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունք է, այս ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը»,- եզրափակել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր