ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+1 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Ձեզ ընդամենը պատրաստում են էլի քցեն». Նիկոլայ Թորոսյան
22:36, 29.09.2022 | mamul.am
3539 | 0

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև սեպտեմբերի 27-ը պատերազմի ու վտանգների մասին խոսացողների վրա կպցնում էին «նախկինների» կամ գժի պիտակ՝ վրեքներն ամբոխ քսի տալով, ինքնագրաքննության դրդելով, «լռության պարույր» ապահովելով։
Պատերազմի ժամանակ նույնիսկ Թաթուլ Հակոբյանի ու Էդիկ Բաղդասարյանի գրածների տակ ԱԱԾ էին կանչում, որ «տոնական տրամադրությունը» չփչանա։
Էսօր էլ նրանց, ովքեր ամեն ինչ էդքան պարզ ու պրիմիտիվ չեն ընկալում, «ռուսի շպիոն», «նախկին» կամ «կապիտուլյանտ» են անվանում՝ նույն լռությունն ապահովելու նպատակով։
Հիշեք, եթե ձեզ ուզում են սարքեն ամբոխ՝ խլելով ինքնուրույն մտածելու ունակությունը ու դիմելով ձեր հույզերին, անգա՛մ արդար ատելությանը ու նեղացածությանը, ձեզ ընդամենը պատրաստում են էլի քցեն։
Մեկ էլ արդեն անգիր արեք էդ գրողը տարած նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Պատերազմի սպառնալիքին ընդառաջ փնտրում են դաշնակիցներ, իսկ եթե չեն կարում՝ ժամանակ են ձգում ու ապահովում դրսի ու ներսի ուժերի գոնե լոյալություն ու չեզոքություն, ոչ թե թեկուզ ամենաանպետք երկիրը, էլ չասած՝ մի շատ գարշելի ու ամեն ինչի պատրաստ միջուկային տերություն՝ երկրիդ տնտեսության, անվտանգության ու ուժայինների վրա ահռելի ազդեցության լծակներով, լարում են քո դեմ։ Կամ՝ վրայից թռնելուց առաջ, կրկին, մասշտաբային պատրաստություն են տենում․ Ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացիա, նոր լոգիստիկա, նոր դաշնակիցներ։ Խելք, ոչ թե դուխ կամ իղձեր, թե չէ երկիրն աղետի մեջ ա ընկնելու՝ մի հատ էլ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
23:12, 07.12.2022
3588 | 0
դեպի վեր