ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, +3 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Արսեն Գրիգորյանի նոր երգը՝ նվիրված Հայկոյին
23:48, 29.09.2022 | mamul.am
8588 | 0

Երգիչ եւ երգահան Արսեն Գրիգորյանը Հայկոին նվիրված երգ է ներկայացրել: Այն հրապարակվել է երգչի յութուբյան պաշտոնական ալիքում:

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքը՝ Արսեն Գրիգորյանն է, իսկ տեսահոլովակի հեղինակը՝ Հրաչ Քեշիշյանը: Այն կոչվում է «Հավերժ սիրո երգիչ»:

Արսեն Գրիգորյանի նոր երգը՝ նվիրված Հայկոյին

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել էր անցյալ տարի այս օրը. նա հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի դեմ: Այսօր նրա պատվին արձան է կանգնեցվել Երևանի քաղաքային պանթեոնում, որի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:
Հայկոյի արձանը. հեղինակ՝ Դավիթ Մինասյան

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր