ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը
23:24, 29.09.2022 | mamul.am
4845 | 0

Ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Կինը` Ռիտա Հովսեփյանը, «Երևան.Թուդեյ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` հայտնելով, որ աշխատավայրից ամուսնուն կանչել են Բերդի ոստիկանություն` հարցաքննության ու անմիջապես ձերբակալել։
«Իմացա, որ աշխատավայրից ամուսնուս տարել են Բերդի ոստիկանություն, մի երկու ժամ պահել, հիմա էլ ձերբակալել ու տեղափոխում են Իջևան, մանրամասների չեմ տիրապետում։ Չեմ կարող ասել` ճնշումնե՞ր են սրանք ընտրական թեմաներով, թե չէ, փաստաբանը հետագայում լրագրողների հետ կշփվի»,- ասել է կինը։
Ոստիկանության լրատվական ծառայությունից կայքին հայտնել են, որ ՔԿ-ի ցուցումով Հովսեփյանն այսօր կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է և փոխանցվել Իջևան ՔԿ վարչություն։ Ենթադրվում է, որ նրան ձերբակալել են ընտրական գործընթացին միջամտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակներում։
Ըստ կայքի` համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Բերդի չորրորդ պաշտոնյան է, որին ընտրություններում հաղթելուց հետո կասկածելի հիմնավորումներով փորձում են կալանքի տանել։ Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա սեպտեմբերի 25-ին անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ ՔՊ թեկնածուի նկատմամբ հաղթանակ տանելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 26–ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել են համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչություն անել ստիպելու համար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր