ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+5 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Անկախության հռչակագրի մայր օրինակի տակ անհրաժեշտ է տեղադրել տեղեկատվական ցուցանակ». Էդգար Ղազարյան
03:06, 01.10.2022 | mamul.am
2897 | 0

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Հանրային հեռուստաընկերությամբ հնչեցրած իր խոսքում Արցախի հարցը լուծված համարող և Հայաստանն ամբողջական կապիտուլյացիայի նախապատրաստողը, ցավոք սրտի, այն նույն մարդն է, ով ստորագրել է 1990 թվականի օգոստոսի 23-ին, ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի կողմից ընդունված, Անկախության մասին Հռչակագիրը։

Իսկ ես, միամտաբար, իմ ազնիվ պատկերացումներով առաջնորդվելով, այդ Հռչակագիրն ընդունած մարդկանց, անկախ իրենց ներկա կարգավիճակից, հակված էի Անկախության Հայրեր անվանել՝ ակնկալելով նրանց մասնակցությունը 2022 թվականի օգոստոսի 23-ի Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստին՝ տեր կանգնելու իրենց կայացրած պատմական որոշմանն ու հիմնադրած երկրին։ Բարեբախտաբար, նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր ունեն այդ պատասխանատու գիտակցությունն ու մեր ժողովրդի պատմության մեջ ունեցած իրենց բացառիկ առաքելության զգացողությունը։ Ցավոք Անկախության հռչակագիրը ստորագրած ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀ առաջին ընտրված և առաջին չընտրված նախագահն այդ հավակնությունն այլևս չի կարող ունենալ։

Հայ ժողովրդի պատմության թանգարանում պահվող Անկախության հռչակագրի մայր օրինակի տակ անհրաժեշտ է տեղադրել տեղեկատվական ցուցանակ՝ այցելուներին տալու համար օբյեկտիվ տեղեկատվությունը»։

«Անկախության հռչակագրի մայր օրինակի տակ անհրաժեշտ է տեղադրել տեղեկատվական ցուցանակ». Էդգար Ղազարյան
Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր