ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+10 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է ավելի դաժան ու վճռորոշ փուլ». Ա. Զաքարյան
11:24, 30.09.2022 | mamul.am
6966 | 2

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական սահմանները: Դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ:
Եվրոպական երկրների համար մոտենում է ընտրություն կատարելու պահը. կամ Ուկրաինայի հետ են մինչև վերջ, կամ Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնելու ճանապարհներ են փնտրում և դուրս գալիս վտանգավոր խաղից:
ԱՄՆ-ի համար օրակարգային է դառնում հետևյալ հարցը. շարունակում է սրել հակամարտությունը` մինչև աշխարհին սպառնացող միջուկային պայթյուններ, թե՞ նախապատրաստում է ուկրաինական պարտիայի վերջնախաղը: Միջուկային զինանոցի կիրառման հավանականությունը թերագնահատել չի կարելի, հատկապես, որ Ռուսաստանին այլընտրանք չեն թողնում:
Մեր փոքրիկ ու վտանգված հայրենիքի ապագան հերթական անգամ կախված է կրկին փոփոխվող աշխարհակարգի դաժան սցենարներից: Այսօր, առավել քան երբևէ պետք է լինենք խելամիտ, հեռատես, կազմակերպված ու համախմբված: Այս դաժան, պրագմատիկ ու հաշվենկատ աշխարհում, մեզ հոգով ու մտքով կապիտուլյանտ, տեսակով թուլամորթ ու տգետ կառավարություն պետք չէ»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր