ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Պուտինը հրամանագրեր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների «անկախությունը» ճանաչելու մասին. #BBC
11:00, 30.09.2022 | mamul.am
7230 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական կայքին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ուրբաթ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, տեղի կունենա ՌԴ կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը:

Հիշեցնենք՝ Կիևն ու արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները ու դրան ի պատասխան՝ նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր