ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Սա կառուցողականություն չէ, սա արժանապատվության բացակայություն է». Սուրեն Սահակյան
16:48, 30.09.2022 | mamul.am
3560 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ չնայած Ադրբեջանի սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։
Սա կառուցողականություն չի, սա արժանապատվության բացակայություն ա։ Թվում ա, թե մեր «արևմտյան գործընկերներին» համոզում ենք, թե մենք «քաղաքակիրթ» ենք, «արժանանում ենք» նրանց գովասանքին, ուսներիս մի երկու անգամ թփթփացնում են, ժպտում, բայց դա անում ենք մեր զինվորների արյան հաշվին։ Է՞լ ինչ պետք ա տեղի ունենա, որ հասկանանք՝ Ադրբեջանին ոչ էդ բանակցությունները, ոչ էլ դրանց դրական արդյունքը չեն հետաքրքրում. ամեն անգամ, երբ դրական արդյունքի հեռանկար ա լինում, մի հատ բամփում ա գլխներիս, իսկ մենք արյունը վրաներս չչորացած, ժպտալով գնում ենք իբր «քաղաքակիրթ երկխոսության»։ Ինքնասիրությունը կորցրածներին ոչ ոք չի կարող օգնել։ Օգնում են նրանց, որոնք իրենց տեղը, արժեքը գիտեն և իրենց իրավունքներն օգտագործելով պատրաստ են դրանք պաշտպանել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր