Սեպտեմբերի 30-ը հայ կինո և թատերական մշակույթի մեծերից մեկի՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Մալյանի ժառանգությունը խորհրդանշում է ոչ միայն հայկական կինոյի լավագույն ավանդույթների կենսունակությունը, այլև հանդիսատեսի աննահանջ սերը ճշմարիտ արվեստի հանդեպ: Կինոյի մեծ վարպետի անցած ճանապարհը՝ Լևոն Քալանթարի արվեստանոցից մինչև ГИТИС-ի ռեժիսորական ընդլայնված դասընթացները, լուրջ փորձառության շրջան էր, որի արդյունքում ազգային կինոյի Ոսկե ֆոնդը հարստացավ այնպիսի հայտնի ֆիլմերով, ինչպիսիք են «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք առ այսօր շարունակում է սիրել հայ հանդիսատեսը: |