ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
12:18, 30.09.2022 | mamul.am
2274 | 0

Սեպտեմբերի 30-ը հայ կինո և թատերական մշակույթի մեծերից մեկի՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Մալյանի ժառանգությունը խորհրդանշում է ոչ միայն հայկական կինոյի լավագույն ավանդույթների կենսունակությունը, այլև հանդիսատեսի աննահանջ սերը ճշմարիտ արվեստի հանդեպ:

Կինոյի մեծ վարպետի անցած ճանապարհը՝ Լևոն Քալանթարի արվեստանոցից մինչև ГИТИС-ի ռեժիսորական ընդլայնված դասընթացները, լուրջ փորձառության շրջան էր, որի արդյունքում ազգային կինոյի Ոսկե ֆոնդը հարստացավ այնպիսի հայտնի ֆիլմերով, ինչպիսիք են «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք առ այսօր շարունակում է սիրել հայ հանդիսատեսը:
Իր լավագույն ֆիլմերին զուգահեռ Մալյանը 1980 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիային առընթեր ստեղծեց իր «թատրոն-ստուդիան», որի առաջին ներկայացումներից էին Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» և Թումանյանի «Հեքիաթները»:
Մալյանի ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ տպավորում և ոգեշնչում է հայ արվեստասերների նորանոր սերունդների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր