ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը 24TV-ին տված հարցազրույցում խոսելով երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու ճանապարհների, մասնավորապես՝ իշխանափոխության մասին, ասել է․ «Իրենք պետք է հասկանան, որ գալու է մի պահ, որ քաղաքական ուժերը, առաջին, երկրորդ, երրորդ նախագահները չեն կարողանալու այլևս կանխել այս իրավիճակը, և քանի դեռ հնարավորություն կա քաղաքական ճանապարհով հարցին լուծում տալու, այդ թվում՝ նաև ապահովելու իրենց ֆիզիկական անվտանգությունը, որովհետև զրույցներում իրենք ուղիղ համեմատական են տանում իշխանությունը կորցնելու և իրենց ֆիզիկական անվտանգության հետ։ Եթե քաղաքական հետևություններ չանեն և քաղաքական լուծումներ չտան, մասնավորապես՝ ՀՀ անունից բանակցողին՝ Փաշինյանին, փոխելով, վախենամ թե քաղաքական ուժերը, ընդդիմությունն այլևս չկարողանան կանխել հաշվեհարդարի ճանապարհը։ Իրենք պետք է հասկանան, որ պետք չէ՛ փրկել Նիկոլին, պետք է մտածեն ՀՀ փրկության մասին։ Փաշինյանը միանշանակ վերջում փախուստի ելքը գտնելու է, ես վստահ եմ, իրենք իրենց պետք է փրկեն»։ |