ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+3 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Կոլեգիայի նիստում ներկայացվել է Գլխավոր դատախազի նոր տեղակալը
15:06, 30.09.2022 | mamul.am
2863 | 0

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին:

Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր