«Ուզում եմ ինձ լսեն Կիևի իշխանությունները ու հիշեն բոլորը՝ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում, Զապորոժիեում ապրող մարդիկ դառնում են մեր քաղաքացիները՝ ընդմիշտ»,- քիչ առաջ իր ելույթում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և դիմեց Կիևի իշխանություններին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան. «Մենք դրան պատրաստ ենք, բայց Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի, Զապորոժիեի ժողովրդի ընտրությունը չենք քննարկելու»,- ասաց նա: |