ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+3 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Ռուսաստանը ցույց տվեց, որ պետության տարածքը չափվում է միլիմետրով». Արթուր Ղազինյան
17:30, 30.09.2022 | mamul.am
3704 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ռուսաստանն այսօր ցույց տվեց, որ պետության տարածքը չի չափվում քառակուսի կիլոմետրով, այն չափվում է միլիմետրով ու դրա համար թափված արյան կաթիլներով:

Թշնամու տված քարտեզի GPS-ով սահման գծելու և այդ հիմքով թշնամուն հայրենիքը հանձնելու շարունակությունն արդեն առանց քարտեզի ու GPS-ի տարածքների կորուստն է, բայց արդեն հարյուրավոր զինվորների արյան ու կյանքի կորստով:

Եթե թշնամին տեսնի, որ պատրաստ ես կամավոր հանձնել հայրենիքիդ մի մասը, ապա մնացածը կվերցնի ուժով, բայց արդեն առանց քեզ հարցնելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր