ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երբ Փաշինյանը գնա՝ իր հետ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները»․ Իշխան Սաղաթելյան
17:44, 30.09.2022 | mamul.am
2805 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 24TV-ին տված հարցազրույցի ընթացքում՝ խոսելով Փաշինյանի հեռանալու դեպքում իրենց քայլերի մասին, նշել է․ «Երբ Փաշինյանը գնա՝ իր հետ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները, երբ մի բան է ասել Վաշինգթոնում, մեկ այլ բան՝ Մոսկվայում, Բրյուսելում, մի այլ բան՝ Ալիևին։ Մեր իշխանության գալու դեպքում զենք էլ կգնենք, հայրենիքի պաշտպանությունն էլ կկազմակերպենք և ճիշտ արտաքին քաղաքականություն կվարենք ու ստեղծված իրավիճակից դուրս կգանք»։

Պատգամավորը նաև նշել, որ այժմյան վարչապետի հետ չեն կարող նստել մեկ սեղանի շուրջ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ստել էր․ «Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիան ստորագրելուց ութ ժամ առաջ ինքը հայտարարել է, որ Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ է, մարտերը շարունակվում են, բայց ակնհայտ է՝ այդ պահին իր սեղանին կապիտուլյացիայի թուղթը դրված է եղել, և ինքը դա արդեն քննարկել էր, այսինքն՝ ստորագրելուց կես ժամ առաջ չի այդ փաստաթուղթը ծնվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Երբ Փաշինյանը գնա՝ իր հետ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները»․ Իշխան Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր