ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմն աշխատի». Ալեն Սիմոնյան
19:00, 30.09.2022 | mamul.am
4720 | 2

«Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմն աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։

Ազգային ժողովի նախագահը ավելացրել է․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյությում։

«Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմն աշխատի». Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր