ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել»․ Փաշինյանը՝ բանակցային գործընթացի մասին
20:34, 30.09.2022 | mamul.am
4907 | 0

Ինչպես եք վերաբերվում կոնսոլիդացիայի գաղափարին․ պատրա՞ստ եք նախկին նախագահների հետ հանդիպել, նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում․ Հ1-ի եթերում պատասխանելով հետևյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նկատի առնվում․․․ Եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել և նրան պետք է ինչ որ բանի համար օգնել պատասխանատվություն վերցնել. ես կարող եմ ասել, որ իշխանությունը գիտակցում է, Կառավարությունը և անձամբ ես՝ երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել և այդ պատասխանատվությունը նաև մենք ստացել ենք մեր ժողովրդից: Կա երկրորդ կողմը. խոսք է գնում բանակցային գործընթացից տեղյակ լինելու մասին, և ես ուզում եմ մի թյուրիմացություն պարզաբանել. որովհետև կա կարծիք, որ բանակցային գործընթացից տեղյակ է մարդկանց նեղ շրջանակ, դա թյուրիմացություն է, որովհետև բանակցային գործընթացի մասին, ընդհուպ տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ և ոչ միայն մեր թիմակիցներ»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր