ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բերդում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են. «Հրապարակ»
10:12, 01.10.2022 | mamul.am
3067 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Բերդ խոշորացված համայնքում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են, որպեսզի ճնշումներով հասնեն նրան, որ զավթեն համայնքային իշխանությունը, ինչպես արեցին Վանաձորում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՔՊ-ն Բերդում խայտառակ պարտություն է կրել։ «Զորավոր համայնք» դաշինքը` գործող համայնքապետ, մոտ մեկ տարի կալանավորված Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Այսինքն՝ ԶՀ-ն փաստացի 10 մանդատ ունի։ Երեկ կալանավորվեց նաև համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։

Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ և 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ սրանով ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր