ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Էլիտար շենքի տարածքում տեղի է ունեցել հսկայական ժայռաբեկորների փլուզում
11:00, 01.10.2022 | mamul.am
5738 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի տարածքում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի հարակից շինհրապարակում տեղի է ունեցել հողաշերտի և հսկայական և ապառաժ տուֆ քարերի փլուզում, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարսպի մի հատված, կոտրվել են նստարաններ, առաջացել վտանգ ներկայացնող ճաքեր։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով չի վնասվել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին ակադեմիայի տարածքում կանգնեցված խաչքարը։ Նշված վայրում կառուցում է էլիտար շենք։ Սակայն, չգիտես ինչու, բացակայում է այն ցուցանակը, որը, օրենքի պահանջով, կառուցող ընկերությունը պետք է փակցրած լիներ, և որի վրա պիտի գրված լիներ, թե ով է կապալառուն, պատվիրատուն, շինարարության թույլտվութունը երբ է տրվել, ում կողմից, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները, այդ թվում՝ կառուցումը։ Մինչդեռ տեղադրված էին միայն ինչ-որ գովազդային պաստառներ, ինչպես նաև «խնդրում ենք չկայանել, առկա է փլուզման վտանգ» ցուցանակներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Էլիտար շենքի տարածքում տեղի է ունեցել հսկայական ժայռաբեկորների փլուզում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր