Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում նախօրեին տեղի ունեցավ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի կարող ընդունել այդ որոշումը։ «Դեռևս 2014-ին մեր որդեգրած դիրքորոշմանը համահունչ՝ մենք մերժում ենք այդ որոշումը... Այն միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպտագույն խախտում է և չի կարող ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ։ |