ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Թուրքիան չի ընդունել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի միացումը ՌԴ-ին
11:30, 01.10.2022 | mamul.am
4732 | 2

Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում նախօրեին տեղի ունեցավ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի կարող ընդունել այդ որոշումը։ «Դեռևս 2014-ին մեր որդեգրած դիրքորոշմանը համահունչ՝ մենք մերժում ենք այդ որոշումը... Այն միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպտագույն խախտում է և չի կարող ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր