ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+11 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Սրա մասին քչերը գիտեն և քիչ է խոսվում»․ Լյովա Եղիազարյան
23:30, 01.10.2022 | mamul.am
5876 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Սրա մասին քչերը գիտեն և քիչ է խոսվում։
2007-ին առաջին նախագահի վերադարձը կազմակերպել էին չորս քաղաքական ուժեր։ Դրանք էին ՀԺԿ-ն` Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետությունը»՝ Արամ Սարգսյանի, ՀՀՇ-ն Արարատ Զուրաբյանի և «Իմպիչմենտ» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
2007-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախագահը գաղտնի հանդիպումներ էր ունենում այդ ուժերի ակտիվիստների հետ։
Չլինեին այդ ուժերը, նա չէր վերադառնա և այն պնդումը, թե մենք ենք ստիպված կանգնել նրա կողքին, այդպես չէ։
Հանրահավաքներից մեկի ժամանակ նախագահը շնորհակալություն հայտնեց այդ ուժերի ղեկավարներին։
Նա մեզ խոստացել էր, որ կկազմաքանդի ավազակապետությունը, կհեռացնի մենղոլ-թաթար որակավորված Քոչարյանին ու Սարգսյանին։
Ինքն էր ժողովրդին առաջարկում իրեն դարձնել գործիք այդ հանցավոր համակարգը քանդելու պայքարում։
Հիմա այդ ուժերից ոչ մեկը նրա կողքին չէ։
Թե ինչու, բոլորիս հասկանալի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր