ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել». Արմեն Աշոտյան
12:18, 01.10.2022 | mamul.am
3584 | 1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ գրելով հետևյալը.

44-օրյա պատերազմի մասին.
❗ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, Նիկոլը հայտարարեց, թե աշխարհում «Քովիդ» էր, այդ իսկ պատճառով աշխարհն աչքերը փակեց մեր ողբերգության վրա:
❗ Աշխարհի անուշադրությունը մեր ցավի նկատմամբ «Քովիդ»-ով չի եղել պայմանավորված, այդ նույն «Քովիդը» չխանգարեց աշխարհին բարձրաձայնել, աղմկել այնտեղ, որտեղ շահ կար ՝ Ալեքսեյ Նավալնու, Սվետլանա Տիխանովսկայայի դեպքերը օրինակ:
Զոհվածների ցուցակի մասին.
❗ Զոհերի ցուցակի չհրապարակման հարցում Նիկոլի արված վիժվածքային հայտարարությունը ոչ միայն սուտ է, այլև՝ անբարոյականություն, ասում է՝ չենք հրապարակում, որովհետև կա դրա ինստիտուցիոնալ ձևը՝ Զինծառայողների աջակցության հիմնադարմով փողը տալիս ենք, այդտեղից իմացեք անունները. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:
❗Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:
❗Մենք պետք է իմանանք այդ տղաների անունները, որովհետև հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն ունենան, հերոսներին զրկելն իրենց անհատականությունից, «ով» լինելուց՝ անբարոյականություն է:
❗Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական թիվը:
❗Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա:
«Կոնսենսուս -1».
❗Մարդիկ կային, ասում էին՝ երեք նախագահները թող գնան և միասնական լինեն Նիկոլի հետ, լսեցի՞ք Նիկոլի լկտի հայտարարությունը՝ «ձեր կարիքը չունեմ, պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա»:
❗Որևէ մեկը Նիկոլից պատասխանատվություն տեսե՞լ է երբևէ: Ո՛չ:
❗Նիկոլն ու պատասխանատվությունը հականիշներ են:
❗Ազգային կոնսոլիդացիայի գործընթացը չպետք է գնա «կոնսենսուս» ձևաչափով, այլ ՝ «կոնսենսուս -1», որտեղ այդ «-1»-ը Նիկոլ Փաշինյանն է:
Բանակցությունների մասին.
❗Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գաղտնիքներ չկան, բանակցային գործընթացի ողջ նրբություններին բոլորը տեղյակ են, իսկ նրա տված խոստումների մասին ո՞վ է տեղյակ, ՔՊ-ական հանրությանն անհայտ դեմքերով արարածնե՞րը, թե՞՝ Ալիևը:
❗2018-ի օգոստոսին ժողովրդին «առանց ձեր իմացության Ղարաբաղի հարցով ոչ մի լուծում չեմ տալու» ասող Նիկոլն այդ նույն ժողովրդին ասում է՝ էթիկայից ելնելով չմանրամասնեմ, ինչ եմ բանակցում. նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ո՞վ ստորագրեց, ժողովուրդը տեղյա՞կ էր:
❗Ազգային միասնության անվան տակ մահաբեր մարդասպանի շուրջը պոտենցիալ զոհերի միավորվելը որտե՞ղ եք տեսել, որտե՞ղ եք տեսել բռնաբարողն իր շուրջը միավորի բռնաբարվածներին, ի դեմս հայ ժողովրդի, կամ ստեղծի ՀԿ և դառնա բռնաբարվածների իրավունքների պաշտպան:
Հանդիպման օրակարգի մասին.
❗Նիկոլն ասում է՝ օրակարգ ասեք, նոր հանդիպեմ:
❗Վստահ եմ՝ իմ կուսակցության ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել՝ Նիկոլի հեռացման օրակարգով:
Միջազգային մշտադիտարկման առաքելության մասին.
❗Գրպանային ԶԼՄ-ի աշխատակից լրագրողը 2 անգամ խիզախեց ու ասեց ՝ ասում էիք միջազգային դիտորդներ, առաքելություն մշտադիտարկում հայ-ադրբեջանական սահմանին... իսկ հետո ինչու՞ փոխվեց ձեր տեսակետը:
❗Երբ Նիկոլը խոսում է մշտադիտարկման ինստիտուտների մասին, նշում է, որ անպայման հայ-ադրբեջանական սահմանին պետք է միջազգային մեխանիզմ ներդրվի, որ հասկանանք ով է կրակում:
Նիկո՛լ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դիվանագիտական հաղթանակ արձանագրվեց հօգուտ Հայաստանի և Ադրբեջանը պարտավորվեց աջակցել միջազգային մեխանիզմի ներդրմանը, որը հետո այնքան ձգձգեց, մինչ քո նման աղետաբերը եկավ ՀՀ իշխանության ղեկին և ծախեց Ալիևին այդ դիտորդական մեխանիզմները:
«Խաղաղության» դարաշրջանի մասին.
❗Չի՛ կարող Ալիևի ու Նիկոլի աշխարհաքաղաքական սեռական ակտից ծնվի «խաղաղության» դարաշրջան:
❗Նիկոլի և Ալիևի քաղաքական կամասուտրայից ծնվում են նոր մահեր, զոհեր, կորուստներ, բայց ոչ երբեք՝ խաղաղություն:
❗Մինչ 2018 թվականը, երբ թուրքը հարձակվում էր, կրակում էր, հայ զինվորը, հայ դիվանագետը, հայ ժողովուրդը դրանց «հագցնում էր» և թուրքը փախնում էր իր վերքերը լիզելու, խաղաղություն մուրալու:
❗Հայ ժողովուրդը ոչ թե Նիկոլի նման տարբեր մայրաքաղաքներում մուրում էր խաղաղություն, այլ՝ պարտադրում իր զինվորականի բազկի ուժով և իր դիվանագետի խելքի ուժով:
❗Ինչքան հիմար պետք է մարդ լինի, ինչքան անբարոյական, որ ընդամենը 3 տարի առաջ Ալիևի հետ բանավեճի ժամանակ հպարտանա ծովից ծով Հայաստանով, իսկ այսօր հեգնի:
❗Մենք ուզում ենք այն Հայաստանը, որը քո օրոք բռնազավթվեց:
ԱՊՀ համաձայնագրի մասին.
❗ Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
❗Նիկո՛լ, ի՞նչ ես անելու անկլավների հարցը:
❗ Եթե Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության համար հիմք ես ուզում ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, որի անդամ է Ադրբեջանը, ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը, ինչ-որ պահի, դուրս գա համաձայնագրից, չեղարկվելու՞ է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության լոլոն:
❗Այս իշխանությունը շարունակում է դավաճանական քաղաքականությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի կողմ, Արցախը մյուս կողմ:
❗Արցախը տվեցինք, բայց հանգիստ չսկսեցինք ապրել. խուճապի մեջ հայտնվեցինք, որովհետև արցախա-ադրբեջանական սահմանը վերածվել է հայ-ադրբեջանական սահմանի:
❗Ռազմական արարից հետո դիվանագիտորեն են «կզցնում» հայ ժողովրդին:
❗Նիկոլը տանում է հայ ժողովրդին հերթական անգամ սպանդի:
❗Արցախից հրաժարվեցինք, թուրքը չոքեց Ջերմուկի դռանը, եթե Արցախից հրաժարվեցինք դիվանագիտական ճակատում, երանի ենք տալու արդեն այս օրվան:
❗Սրիկայություն է փոքր եղբորը թողնել և գնալ բարեկամանալ նրա թշնամու հետ:
❗Եթե Ադրբեջանն այսօր հրաժարվում է Արցախի հարցով բանակցել Հայաստանի հետ, դա Նիկոլի կերած «բողկերի» պատճառով է, մինչ 2020 թվականը նման բան չի եղել:
❗Բանակցային գործընթացում կարևոր է եղել միշտ, թե ինչպես են աշխարհի ուժեղները, Ղարաբաղի հարցով համանախագահները փաստաթղթերը մեկնաբանում, հետևապես, Ադրբեջանի և Հայաստանի տարբեր կերպ մեկնաբանելը երբևէ խնդիր չէր կարող հանդիսանալ:
❗Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-14-ի մարտերը որակեց սադրանք: Մարտեր, որոնց արդյունքում զոհվեց 200-ից ավել հայ զավակ, որակեց ոչ թե ագրեսիա, այլ ՝ սադրանք:
❗Միջազգային հանրությունը ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ անկախանալու, կա՛մ Հայաստանին միանալու հեռանկարը ՝ Մադրիդյան սկզբունքներով, հետևապես կեղծ է Նիկոլի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պատրաստ չէր ճանաչել Ղարաբաղը:
❗Նիկոլն ասում է՝ Մադրիդյան սկզբունքները տապանաքար դրեցին առաջին հանրաքվեի վրա, եթե հանրաքվեով հարցը լուծվել էր, ինչի՞ համար էին բանակցությունները:
❗Հայ ժողովրդին ոչ մեկ չի նսեմացրել այնքան, որքան Նիկոլը:
❗Մարդ, ում օրոք Հայաստանը հասել է իր սուվերենության, անկախության նվազագույն պատմական մակարդակի, ասում է՝ այսօր Հայաստանը անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթացի մեջ է և ինքը «կռիվ է տալիս այդ գործընթացը մինչև վերջ հասցնելու համար»:
❗Եթե Նիկոլ Փաշինյանի նման սրիկան շարունակի պաշտոնավարել, Հայաստանի Հանրապետությունն անցնելու է անդառնալիության կարմիր գիծը:
❗Նիկոլ Փաշինյանին սպասարկող ոչնչություններ, դուք չեք ամաչու՞մ:
❗Նիկոլն ասում է ՝ բանակն ապահովված է, իրո՞ք, հարցրեք ձեր բարեկամներին, բանակում գտնվող ծանոթներին, բանակն ապահովվա՞ծ է:
❗«Հայկական խաչմերուկ» նախագծից խոսելով Նիկոլն ասում է՝ մենք շահագրգռված ենք, որ ճանապարհները բացենք:
Միամիտ ժողովուրդ, ճանապարհը բացվելուց հետո ադրբեջանա-թուրքական մեքենաները չեն կանգնելու ճանապարհին, առևտուր չի լինելու:
❗Նիկոլի պատճառով Հայաստանը դարձել է փալաս, որի վրա ով ցանկանում՝ ոտքերը սրբում է:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր