ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ԱՄՆ-ը միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը». Ֆրենկ Փալոն
13:24, 01.10.2022 | mamul.am
5539 | 2

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի որոշ մաս ու շարունակում է սպառնալ նոր հարձակումներով: «Ամենակարևորն, իհարկե, այն է, որ հնարավոր դարձավ հասնել կրակի դադարեցմանը, որը մենք հաստատեցինք ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ակտիվ ջանքերի շնորհիվ: Բայց ուզում ենք համոզված լինել, որ ՀՀ-ն ապահով է ապագայում նույնպես: Եթե կա այս ամենի խաղաղ կարգավորման ինչ-որ ձև, որպեսզի դադարեցվի Ադրբեջանի կողմից ագրեսիան, կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պետք է մեծ դերակատարություն ունենա դրանում, քանի որ այն, հավանաբար, միակ երկիրն է այս պահին, որն ունի հնարավորություն՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել կրակը»,- ասել է Ֆրենկ Փալոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր