Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Թերևս բոլորս գիտակցում ենք, որ ուկրաինական պատերազմը թևակոխել է էսկալացիայի նոր փուլ:
Երեկ Ռուսաստանը կլանեց Ուկրաինայի չորս շրջան, Կիևն էլ դիմեց ՆԱՏՕ-ին՝ «արագ ընթացակարգով» նրան անդամակցելու համար(«արագ ընթացակարգ» կոչվածն, իհարկե, հասկանալի չէ, եթե միևնույն է՝ պահանջվում է անդամ 30 երկրների կոնսենսուսը):
Ինչ ասեմ՝ Հայաստանի համար նոր ռիսկեր են առաջանում: Մեզ քիչ ժամանակ է մնում, միջազգային գործընկերների օգնությամբ, հասնել հայ-ադրբեջանական և հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Կարող ենք ձև տալ, թե ոչինչ չենք հասկանում, այդ կարևոր խնդիրը զոհաբերել ներքաղաքական կոնյուկտուրային, գզվռտոցին: Ուղղակի մի քանի ամիս հետո ոչ Ռուսաստանը, ոչ արևմտյան երկրները մեր խնդիրներով զբաղվելու ժամանակ չեն ունենալու ու մնալու ենք մենակ՝ մեր խնդիրների ու ագրեսիվ հարևանների հետ:
Չեմ վախեցնում, սթափության կոչ եմ անում»: