ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Սպառազինության գնումները պետք է մտածված ու հավասարակշռված լինեն». Արմեն Այվազյան
16:48, 01.10.2022 | mamul.am
3856 | 0

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «ՀՀ ռազմական բյուջեի ավելացումը ողջունելի է, թեև ուշացած։ Բայց սպառազինության գնումները պետք է մտածված ու հավասարակշռված լինեն։ Հայաստանին, առաջին հերթին, անհրաժեշտ է ձեռքբերել հարվածային և հետախուզական տիպի ԱԹՍ-ներ, թևավոր հրթիռներ, հակաօդային և հակատանկային պաշտպանության միջոցներ։ Մասնավորապես, առանց արդյունավետ ՀՕՊ-ի, Հնդկաստանից գնվելիք «Փինակա» հռթիռահամազարկային համակարգերը կարող են հեշտ թիրախ դառնալ ադրբեջանական ԱԹՍ-ների համար։
2020 թ. պատերազմից ուղիղ մեկ տարի առաջ արված առաջարկությունս մնում է ուժի մեջ.
«Մեր սուղ ռազմական բյուջեն պետք է ծախսվի մեծ քանակությամբ սակավագին, զանգվածաբար արտադրվող նորագույն զինատեսակներ հայթայթելու (ցանկալի է՝ արտադրելու) վրա։ Նկատի ունենալով Ադրբեջանի (ինչպես նաև նրան ամեն ինչով աջակցող Թուրքիայի) օդային հետախուզության կտրուկ աճած կարողություններն ու հրթիռահրետանային և օդային առաջին հարվածը մեզ հասցնելու լուրջ հավանականությունը, մեր այդ զինատեսակները պետք է ունենան հեշտությամբ տեղաշարժվելու, դյուրությամբ քողարկվելու և արագորեն կիրառության մեջ դրվելու անհրաժեշտ առանձնահատկությունը։ Խոսքս վերաբերում է թևավոր հրթիռներին, բոլոր տեսակի մարտական դրոններին, հակատանկային և հակաօդային դյուրակիր նորագույն համակարգերին, ինչպես նաև ականապատման միջոցներին, որոնցով պետք է մինչև ատամները զինել մեր զորքերը»:

«Սպառազինության գնումները պետք է մտածված ու հավասարակշռված լինեն». Արմեն Այվազյան
Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր