ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, փողոցներում ու հրապարակներում». Իշխան Սաղաթելյան
15:24, 01.10.2022 | mamul.am
7653 | 6

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։
Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։
Միություն, Պայքար, Հաղթանակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր