ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե նախկին գեներալները թալանչի էին, ցույց տվեք մեկ քրեական գործ նախկին գեներալների վերաբերյալ»․ պահեստազորի սպա
17:39, 01.10.2022 | mamul.am
3094 | 4

Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի ակումբ»-ում խոսելով իշխանությունների վարած քաղաքականությունից, ասել է․ «2022 թվականին 748 մլն 500 հազար դոլարով մեր արտաքին պարտքը ավելացել է, ԱԺ-ում տեսե՞լ եք վարկի քննարկում։ Սահմանները անպաշտպան են, բայց 11 հազար ոստիկան կենտրոնացել է Երևանում, որոնց նպատակն է պաշտպանել Նիկոլին և ծեծել զոհվածի ծնողին։ Չորս տարվա մեջ Ադրբեջանի զինված ուժերը 150-200 կմ մխրճվել են մեր անվտանգության գոտի, հասել են Հայաստան, օկուպացրել են, բայց ոչ ոք իշխանությունից մեղավոր չէ։ Եթե նախկին գեներալները թալանչի էին, ցույց տվեք մեկ քրեական գործ նախկին գեներալների վերաբերյալ։ Հենց այսօր կա մոտավորապես տասը քրեական գործ Նիկոլի կողմից նշանակված գեներալների վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյությում։

«Եթե նախկին գեներալները թալանչի էին, ցույց տվեք մեկ քրեական գործ նախկին գեներալների վերաբերյալ»․ պահեստազորի սպա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր