ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նիկոլ Փաշինյանն այս պարզ բանը չի՞ հասկացել»․ Ոսկան Սարգսյան
18:48, 01.10.2022 | mamul.am
7240 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ադրբեջանում խիստ անհանգստացած են Հայաստանի կողմից 244 միլիոն դոլարով Հնդկաստանից հարվածային հրթիռային համակարգեր գնելու լուրից։ Ադրբեջանցի քաղաքագետներն ասում են, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ, ուստի տրամաբանական էր Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք վաճառելը։ Նրանք նշում են, որ Ադրբեջանը Հնդկաստանի վրա ազդելու ոչ մի լծակ չունի։ Ադրբեջանցիներն իրենց մխիթարում են, որ Ադրբեջանը արբանյակների միջոցով կարող է հետևել, թե որտեղ կտեղակայվեն այդ հրթիռային համակարգերը։ Անցած 4 տարում Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեից 330 միլիոն դոլարի չափ գումար է ծախսել պետական պաշտոնյաներին պարգևատրելու համար, եթե այդ գումարներն ուղղեր արտերկրից զենքեր գնելուն, Հայաստանն այժմ որոշակիորեն պաշտպանված կլիներ, ադրբեջանական զինուժն էլ պարբերաբար Հայաստանի սահմանագոտում նախահարձակ չէր լինի։ Նիկոլ Փաշինյանն այս պարզ բանը չի՞ հասկացել, եթե հասկացել է, ինչո՞ւ չի արել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր