ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Թե բա՝ հումանիտար Եվրոպան ժողովրդավարական Հայաստանի հետ է՝ ավտորիտար Ադրբեջանի հետ պատերազմում»․ Սուրենյանց
01:18, 02.10.2022 | mamul.am
3296 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Բա թե՝ հումանիտար Եվրոպան ժողովրդավարական Հայաստանի հետ է՝ ավտորիտար Ադրբեջանի հետ պատերազմում
Հունաստանն ու Բուլղարիան այսօր գործարկել են գազատար, որը միացնում է երկու երկրները ու թույլ է տալիս էներգակիրներ ներկրել Կենտրոնական Ասիայից: Գազատարը Բուլղարիան կապում է Հարավային գազային միջանցքի հետ:
Սոֆիայում տեղի ունեցած միջոցառման հիմնական անձերից մեկը Իլհամ Ալիևն էր, որովհետև այս փուլում խոսքը գնում է հենց ադրբեջանական գազի մատակարարման մասին, որը թույլ կտա Հարավ- արևելյան Եվրոպային թուլացնել գազային կախվածությունը Ռուսաստանից:
Բա թե՝ հումանիտար Եվրոպան ժողովրդավարական Հայաստանի հետ է՝ ավտորիտար Ադրբեջանի հետ պատերազմում:
Գլոբալ քաղաքականության մեջ կոնկրետ շահեր են՝ առանց մի գրամ սենտիմենտի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր